«Իրատես de facto» թերթը գրում է.

«Պարզվում է, որ սահմանադրական բարեփոխումները կարող են նաև բախումների առիթ դառնալ: Օրերս ուշագրավ «առճակատում» է տեղի ունեցել Հայաստանի հարավում՝ հեռավոր Քաջարանում:

Փողոցի մեջտեղում հանդիպել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Սկզբում լուրջ բանավեճ է եղել, հետո բանը հասել է բռունցքներին:

Մի լավ «տուրուդմփոց» են սարքել: Թե վերջում ով և որ դիրքորոշումն է հաղթել, ականատեսներն այդպես էլ գլխի չեն ընկել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: