Ինչպես հայտնել ենք, ՀՀ միջքաղաքային ուղևորափոխադրումները այսօր դժվարացել են: YN.am-ի (YerevanNews.am-Երևան Նյուզ) խմբագրություն ահազանգում են Չարենցավանում և Աբովյանում բնակվող քաղաքացիները՝ ասելով, որ նրանք այսօր չեն կարողացել գնալ աշխատանքի, իսկ ուսանողները՝ համալսարաններ:

Այս երկու քաղաքների երթուղիները սպասարկում են «Քինգ Դելյուքս» ընկերության ավտոբուսները, որի սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը Պալաչը: 

Մեզ փոխանցել են նաև լուսանկարներ, թե ինչպես են ավտոբուսները կանգնած կայարաններում և հրաժարվում են քաղաքացիներին փոխադրել քաղաք: