«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել։

««Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը: Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։