Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ: Նրանց թվում են՝ հավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչ առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը: