Ժամը 11։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 7.84%-ը կամ 201 հազ. 259 ընտրող։ Այս մասին այսօր` դեկտեմբերի ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Նա ավելի մանրամասն նշեց, որ Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 66 հազ. 40 ընտրող կամ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.81%-ը, Արագածոտնի մարզում՝ 8 հազ. 249 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 7.15%-ը։

Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է 23 հազ. 886 ընտրող կամ 10.97%-ը, Արմավիրում՝ 20 հազ. 863 կամ 9.09%, Գեղարքունիքում՝ 14 հազ. 50 ընտրող կամ նրանց 7.48%-ը, Լոռու մարզում՝ 13 հազ. 135 կամ 5.52%, Կոտայքում՝ 18 հազ. 520 ընտրող կամ 7.86%, Շիրակի մարզում՝ 10 հազ. 432 կամ 4.52%-ը, Սյունիքի մարզում՝ 13 հազ. 160 ընտրող կամ 12.02%, Վայոց Ձորի մարզում՝ 3 հազ. 802 կամ 8.06% և Տավուշի մարզում՝ 9122 կամ 8.33%:

Նշենք, որ նախագահն ու առաջին տիկինը արդեն կատարել են իրենց ընտրությունը։