Մեր դիտորդը 1/24 տեղամասից հայտնում է որ այս պահի դրությամբ, տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է թե քաղաքացիները ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին սակայն խնդրին լուծում չի տրվել:#ArmRef15 #referendum2015 #CSI

Posted by Civil Society Institute / Քաղաքացիական հասարակության ինստիտուտ on Saturday, 5 December 2015

Երևանի Ավան թաղամասի 1/04 ընտրատեղամասում այսօր՝ ժամը 11:50-ի դրությամբ, տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով, հաղորդում է սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդը։

Հանձնաժողովի անդամը գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի մեկ այլ անդամ նկատել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին:

Նախագահը մարել է քվեաթերթիկը: Ընտրողը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը: Իսկ նրան քվեաթերթիկ տրամադրած հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել, քանի որ ուշադրությունը կենտրոնացրել է հասցեի վրա և նկարին չի նայել:

11:15 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել:

11:35 - Թիվ 1 ընտրատարածքի մի շարք ընտրատեղամասերում շատ ցուրտ է, սենյակներն ընդհանրապես չեն ջեռուցվում: Հատկանշական է, որ նույն շենքում գտնվող ընտրատեղամասերից 1/33-ը չի ջեռուցվում, իսկ 1/32-ը ջեռուցվում է:

11:00 - 1/29, Նոր Նորք - Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության է եկել 82 հոգի: Տեղամասի մուտքն ամբողջովին սառցակալած է, միջոցներ չեն ձեռնարկվել ճանապարհը մաքրելու համար:

11:15 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է, թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել: