Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Այսպիսով՝ քվեարկությանը մասնակցել է 1.302.613 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 %-ը, այդ թվում՝ նույնականացման քարտերով մասնակիցների թիվը կազմել է 189.197:

Սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել մասնակիցների 63.37%-ը կամ 825.521 ընտրող, «ոչ» է ասել մասնակիցների 32.36% կամ 421.568 ընտրող:

Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 2.547.916, քվեարկության օրը տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 4, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16.854, հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում քաղաքացիների թիվը՝ 277, ոստիկանության ծառայողների մասին լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 140 քաղաքացի, ստացիոնար բուժհաստատությունների լրացուցիչ ցուցակում՝ 1542, ձերբակալված մարդկանց պահելու վայրերում՝ 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ունեցել 265 քաղաքացի:

Այսպիսով՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2. 566.998:

Տեղամսային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1.337.670, անվավեր է ճանաչվել 53.435: