ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկեց հանրապետության նախագահի առաջարկությունը ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնում Նարինե Նարիմանյանին նշանակելու մասին: Այս մասին գրում է karabakh-open կայքը:

Գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերակցությամբ, Նարինե Նարիմանյանը նշանակվեց ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ: Ազգային ժողովի որոշման հրապարակումից հետո տեղի ունեցավ գերագույն դատարանի նորանշանակ նախագահի երդմնակալությունը: