«Արցախ» ստուդիայի «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը հունվարի 17-ին ներկայացվեց Թբիլիսիի թալիշների համայնքի ուշադրությանը: Դիտողները բարձր գնահատեցին նմանօրինակ նյութերի ստեղծումը՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների` արտաքին աշխարհից քողարկված խնդիրներին հնչեղություն տալու նպատակով:

Ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր, որ քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի» ստեղծումն էր: «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմում փորձ է արվել ներկայացնելու այս խնդրի առաջացման պատճառներն ու դրա հետևանքները: