Այսօր Հայոց բանակի տոնի կապակցությամբ Yerevannews.am- ը (YN.am) զրուցեց Արցախյան ազատամարտի մասնակից, երգահան, երգիչ Դավիթ Ամալյանի հետ:
Երգիչը շնորհավորեց մեր զինվորներին, որոնք այս ծանր օրերին սամանն են պահում: Մեր անկոտրում ու անվեհեր զինվորին հորդորեց պինդ լինել:

Դավիթ Ամալյանը բանակի պատրաստվածությունը գնահատելիս էլ հրաժարվեց որպես ազատամարտիկ խոսել՝ գերադասելով ներկայանալ հասարակ քաղաքացի:
Այսօր մեր երիտասարդ բանակը մարտական պատրաստվածության առումով շատ լավ, գերազանց վիճակում է գտնվում:

Yerevannews.am- ը (YN.am) նույնպես շնորհավորում է հայոց բանակին տոնի կապակցությամբ, մաղթում նրան խաղաղ օրեր: