«Ժողովուրդ» թերթը գրում է. 

«Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016-ի համար գնել է 25 հազար 740 լիտր պրեմիում տեսակի բենզին։ Անցած տարվա օգոստոսին կազմված փաստաթղթերով ՀԾԿՀ-ն բենզինի համար նախատեսել է պետբյուջեից վճարել 11 մլն 583 հազար դրամ՝1 լիտրի համար 450 դրամ։ Սակայն ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»–ին տրված պարզաբանման համաձայն՝ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել, բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով։

Իհարկե, այդ գինը ևս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի։ Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից և չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաև աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները։ Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա և օրական 10 լիտր բենզին պետք է տրվի։ Սա բյուջետային միջոցների վատնման թերևս վառ օրինակ է:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։