Այսօր կայացավ 4-ամյա երեխայի գլուծը դաժաներոն կտրած դայակի գործով առաջին լսումը: Բոբոկուլովան դատարանում ժպտում էր, ծիծաղում, պատրաստակամորեն պատասխանում բոլոր հարցերին: Նա հայտարարել է, որ այս վայրագ սպանությունը նրան «Ալլահն է հրամայել» իրականացնել: 

Միևնույն ժամանակ Քնչական կոմիտեից հայտնել են, որ գործով կարող են ի հայտ գալ այլ անձինք, ովքեր դրդել են դայակին սպանության գնալ: 

Դատարանում հազիվ տեղավորվեցին նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել Բոբոկուլովային: Ընդ որում, բոլորը քննարկում էին, թե ինչու է դայակը դա արել: Շուտով պատասխանը ստացվեց... Նրան հսկողության տակ մտցրեցին դատարանի դահլիճ. նա էներգիայով լեցուն էր, զվարթ: 

«Ինչո՞ւ դու դա արեցիր»,- հարցրեցին նրան ամբողխից:

«Ինձ Ալլահն էր հրամայել»,- հանգիստ պատասխանեց Բոբոկուլովան: 

Նման կարգավիճակում գտնվող մարդու համար նա իրենց տարօրինակ էր պահում: Նույնիսկ հորանջում էր, երբ դատավորը ինչ-որ բան էր քննարկում իրավաբանների հետ: Աշխաժացավ նա միայն, երբ խոսքը անձամբ իր մասին գնաց: Նա պատմեց, որ սպանությունը վաղուց էր պլանավորել և որ զղջում է, սակայն հարցին, թե ցանկանում է արդյո՞ք ներողություն խնդրել երեխայի ծնողներից, նա պատասխանել է, որ չի պատրաստվում, բացի Ալլահից, ինչ-որ մեկից ներողություն խնդրել:  

Դայակը պատմել է նաև, որ հայրենիքում թողել է ամուսնուն և 3 երեխաներին, որոնցից մեծն արդեն 16 տարեկան է: Նրա խոսքերով, նրանք բոլորն ապրում են հոր հետ, քանի որ երեխաներին նրանից «խլել են»: 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ուզբեկստանի ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Բոբոկուլովան երկար տարիներ շիզոֆրենիայով է տառապում: Սակայն դատի ընթացքում այս թեման ընդհանրապես չի քննարկվել: