Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիր բժշկական կետրոնի ծննդատուն է տեղափոխվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 21-ամյա Վալյա Մադաթյանը՝ ցավերով: 

Ժամը 12:00-ին Վ. Մադաթյանը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պտուղը մահացած է ծնվել: Ըստ բժշիկների` պատճառը վիժումն է եղել: 

5 ամսեկան հղի կինը հարազատների հետ այցելել է Արմավիր ծննդատուն, որտեղ բժշկի կողմից կատարվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Ըստ բժիշկների` նրա մոտ առաջացել է ծննդաբերության արգանդի լարվածություն և ցավեր:

Բժիշկները անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո խորհուրդ են տվել, որպեսզի հիվանդը գնա տուն ու եթե ցավերը կրկնվեն` նորից այցելեն Արմավիր ծննդատուն: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ պտուղը մահացած է ծնվել: