Գյուլչեհրա Բոբոկուլովան, ով մի քանի օր առաջ դաժանորեն սպանել և գլխատել էր 4-ամյա աղջնակի՝ «Ալլահի հրամանով», նախկինում երբեք դայակ չի աշխատել, Ղուրանը չի կարդացեք և մզկիթ չի գնացել: Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է նրա հայրը՝ Բահրեթին Թուրաևը:

Բոբոկուլովային ձերբակալությունից անմիջապես հետո նրա հայրենի քաղաք Սամարկանդում ձերբակալվել է նաև նրա 19-ամյա որդի Ռահմատիլլոն, ով նախկինում բնակվում էր Մոսկվայում և նոյեմբեր ամսին վերադարձել է Ուզբեկստան: 

Մարդասպան-դայակի հայրը պատմել է. «Մենք չէինք ուզում, որ նա Մոսկվա մեկնի, ասում, համոզում էինք, որ այստեղ էլ կարող է աշխատանք գտնել, սակայն Գյուլչեհրան անդրդվելի էր: Նա մեզ հաճախ էր աղջկա նկարը ցույց տալիս (ում խնամում էր Մոսկվայում) և ասում էր, որ ձանձրանում է առանց նրա: Եվ ընդանրապես, Սամարկանդում նրա համար անհետաքրքիր է: Նա Մոսկվա է մեկնել այս տարվա հունվարի 23-ին և ես ինքս եմ նրան ճանապարհել: Իսկ դրանից առաջ գրեթե 2 ամիս նա տանն էր, ինձ և մոր մոտ. հեռուստացույց էր նայում, տարբեր համերգներ, իր երեխաների հետ էր շփվում: Նա մեզ մոտ էր եկել, որպեսզի նոր անձնագիր պատրաստեր, հնի ժամկետը սպառվել էր»: