Մի քանի օր առաջ Մոսկվայում դաժան սպանության մեջ մեղադրվող Գյուլչեհրա Բոբոկուլովան 3 որդի ունի: Ավագ՝ 19-ամյա որդին ապրում է հոր հետ: Նախկին ամուսինը, Բոբոկուլովայի հոգեբուժարանում հայտնվելուց հետո, բաժանվել է և որդուն վերցրել իր խնամակության տակ: Դա 2002թ.-ին: Այս մասին պատմում է Գյուլչեհրայի հայրը Gazeta.ru-ի հետ զրույցում: 

- Նա ինչ-որ տարօրինակ հարցեր էր տալիս, ձայներ էր լսում, դադարել էր ենթարկվել, ագրեսիա էր դրսևորում: Ես նրան ասում եմ. «Մի գնա անտեղ, իսկ ինքը կարծես չի հասկանում, ինքն իր ուզածն է անում»: Հանկարծ հիշողությունը կորցրեց: Ես նրան հանգստացնում էի, իսկ ինքը կրկնում էր՝ «ես վախենում եմ, հայրի՛կ»: Մենք նրան հիվանդանոց տարանք, այնտեղ 13 օր պահեցին:

Հետա բաց թողեցին: Կրկին երկու շաբաթ տանը անցկացրեց: Եվ հանկարծ՝ կրկին վախեցած է: «Ես արյուն եմ տեսնում»,- ասում էր նա: Մենք անհանգստացանք նրա համար և կրկին հիվանդանոց գնացինք, բայց այս անգամ ուրիշ: Նրան նորից պահեցին... եկանք 3 օրից, իսկ մեզ ասացին, որ նա մահացել է: 

Մի քանի օրից սակայն պարզ է դարձել, որ Գյուլչեհրան կենդանի է: Նրան դեղահաբեր են նշանակել և դուրս գրել: Նրա երրորդ որդին ապրում է պապի ու տատի հետ: Դայակը Մոսկվա է մեկնել նրա կարիքները հոգալու համար գումար աշխատելու նպատակով: 

Հայրը նաև պատմում է, որ երբ ինքը կտրականապես արգելել է նրան Մոսկվա գնալ, Գելչեհրան ագրեսիվացել է. ձեռք բարձրացրել հոր վրա, ասել է, որ նրանց երկուսին կծեծի:

YN.am ( Yerevan News - Երևան նյուզ լրատվական կայք )