Երևանի Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կոնսերվացվելու են, իսկ Նուբարաշենի հարակից տարածքում կառուցվելու է նոր աղբավայր: Ծրագիրը գնահատվել է 124 միլիոն եվրո, 8 միլիոնը հատկացվելու է դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 16 միլիոն եվրոն տրամադրելու են վարկով։