«Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին է։
Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։
Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա. Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։ Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր Սահմանադրությամբ որոշակի առումով պաշտպանվում են այդ հարաբերությունները, քանի որ, եթե նախկինում ցանկացած դեպքում անգամ տեղական տուրքերը սահմանվում էին բացառապես օրենքով, այժմ դրանք կարող է սահմանել նաև համայնքի ավագանին. «Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, բացեցին դռները, որ ավագանին կարող է որոշում կայացնել, թե ինչքան տուրք պետք է վճարի քաղաքացին։ Բայց միայն այդ հարցը չէ, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք օրենքի խախտումներ են ներկայացնում և տվյալ դեպքում հակասում են Սահմանադրությանը, օրինակ, չի ապահովվում համաչափությունը։ Այսինքն՝ ինքն իրականում ինչի՞ն է ուղղված։ Այս օրենսդրության ընդունման և կարմիր գծերի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ինչ-որ ձևով պետք է կանոնակարգի երթևեկությունը։ Բայց նախ՝ անհասկանալի է, թե ինչ երթևեկություն է կանոնակարգելու, և երկրորդ՝ այն որևէ ձևով չկանոնակարգեց որևէ բան, որովհետև այդպես չէ, որ Երևանում ինչ-որ նոր ավտոկայանատեղիներ բացվեցին, և ինչ-որ ձևով ծանրաբեռնվածությունը նվազեց։ Այն տեղերը, որտեղ մարդիկ կայանում էին անվճար, նշարվեցին կարմիր գծերով, ու մարդիկ սկսեցին վճարել դրա համար»։
Փաստաբանի համոզմամբ՝ կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով՝ համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ մայթն անվճար է, դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն. «Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։ Այսինքն՝ քաղաքացիները չափազանց կաշկանդված են։ Կամ վճարում է տարեկան 12 հազար դրամ տուրքը, հետո այդ կարմիր գծերը դառնում են դեղին, քանի որ ինչ-որ ընկերություն որոշում է, որ այդ հատվածը պետք է լինի ծառայողական կայանատեղի, և քաղաքացին չի կարողանում օգտվել իր իրավունքից»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Այս թեմայով
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ՊՍԺ նախագահ․ Վաղը կներկայացնենք Փարիզը, Ֆրանսիան եւ մեր բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել
Արեգակի վրա մեկ օրում 7 հզոր բռնկում է գրանցվել․ արդյոք դրանք կհանգեցնե՞ն մագնիսական փոթորկի
Մեդվեդեւը խոստացել է միջուկային հարված եվրոպական մայրաքաղաքներին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու դեպքում
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Ես թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգը, ցեխ շպրտի իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ. դատախազ
Կարանք 10 ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Միայն քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը. Վազգեն Մանուկյան
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղմարդկանց հետ հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա. Գոհար Հայրապետյան
Հայոց Հայրապետը օրհնում և առաջնորդում է մեզ, մենք չենք գործում առանց նրա օրհնության. Սրբազան
Մայիսի 6-ի աստղագուշակը
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ
Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Սրբազանի հետ. հայտարարություն
Եղանակը Հայաստանում
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին այլատյացության մասին Բայդենի հայտարարության պատճառով
Կատարը պատրաստ է վտարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ԱՄՆ խնդրանքով. ԶԼՄ
Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը
Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
1
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
2
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
3
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղմարդկանց հետ հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոս...
4
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան