Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, կյանքի 81-րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ, Մովսես Խորենացի մեդալակիր Պողոս Հայթայանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում, այնուհետև, 1946 թվականին ընտանիքով հայրենադարձվել են: 1961-1965 թթ. սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թթ.` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թթ. եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թթ.` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թթ.` Հայաստանի նկարիչների միության նախագահ։ 2011 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի, 2012 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և 2016 թվականին` Գրիգոր Նարեկացի հուշամեդալի:

Պողոս Հայթայանը հեղինակ է հայ արվեստի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի: