Լոռու մարզում, հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:10 սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում` ձորակում, Mersedes մակնիշի 14 PP 555 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ` 52-ամյա Լեռնիկ Ավետիսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ մեքենան հայտնվել է ձորակում:

Աղբյուրի տեղեկություններով` վարորդի հետ է եղել նաեւ եղբայրը` 47-ամյա Արծրուն Ա.-ն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, որից հետո ավտոմեքենան ճոպանով դուրս են բերել երթեւեկելի գոտի: