Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 46 տարեկան. այս օրերին նրա հասցեին շնորհավորանքներ, ջերմ խոսքեր հնչում են նաեւ սոցցանցերում։

 

Ինքը՝ Գարիկը կիսվել լուսանկարով, որում նստած է երկու օրիգինալ ծաղկեփնջով։ «Նստել եւ մտածում եմ, թե Վալենտինի տոնին ինչ փունջ նվիրեմ Ժաննոչկային @jannalevina_martirosyan օրը։ Հոլանդական կակաչների փունջ, թե շվեյցարական շոկոլադներից ծաղկեփունջ», - այսպես է կադր մեկնաբանել նա, որին կից մեկնաբանությունների հատվածում հետեւորդները շնորհավորանքներ են ուղղել հումորիստի կնոջը եւ իրեն։

 

Իսկ, ահա այսպիսի գրառում է կատարել շոումենի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ում։ «Կարող եք մեզ շնորհավորել։ Մենք տղա ենք ունեցել։ Քաշը՝ 87կգ, 1մ 83 սմ հասակով, , 8/10 Ապգար սանդղակով, 46 տարեկան», - գրել է նա։ Եվ այստեղ հանրությունը չի խնայել եւ աստղային զույգին հղել է շնորհավորանքներ եւ գովասանքի խոսքեր:

 

Դե իհարկե, Մարտիրոսյանին շնորհավորել են Comedy Club-ի ընկերները՝ զվարճալի տեսահոլովակ ձայնագրելով այն մասին, թե ինչպես են նրանք սիրում Գարիկին, որը լույս աշխարհ է եկել «Օմսկում ինչ-որ տեղ, դա Հայաստանի կողքին է»։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on