Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել է գրել.
Ինչ-որ մեկը կբացատրի՞ թե սա ինչ թիվ է։
Հ.Գ. Հարցը, բնականաբար, հռետորական է. պատասխան չեմ ակնկալում… #4750:
Նրա ներկայացված լուսանկարներում տարբեր ամսաթվերի արված գրառումներ կամ հոդվածներ են, որոնցում հստակ նշվել է 4750 թիվը:
Եվ այսպես օրինակ, այդ թիվը վերջին շրջանում առաջինը նշեց Միքայել Մինասյանը, ով հայտարարեց, որ պատերազմում մեր երկրի իրական զոհերի թիվը 4750 է:
Երեկ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կիսվել է Իմ քայլը հիմնադրամի գրառումով, որում նշված է, որ 4750 երեխաների համար կազմակերպվում են ամանորյա միջոցառումներ:
Գնանք ետ ամսաթվերով:
2019 թվականի հունիս ամսին հետաքրքիր զուգադիպություն է եղել նաև 168 ժամի հրապարակման մեջ:
Հունիսի 17-ի նյութում մասնավորապես հայտնում է, որ 1 ամսում ՀՀ-ում աշխատատեղերը կրճատվել են 4750-ով:
Այսպիսի մի զուգադիպություն էլ նկատենք նաև այս թվականի օգոստոսի 20-ին արված հրապարակման մեջ:
Այնտեղ նշված է, որ ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Հալեպի հայ կարիքավոր ընտանիքներին:
Գուշակեք, թե քանի՞ ընտանիքի մասին է գնում խոսքը: Այո՛: 4750:
Ի՛նչ եք կարծում դուք, միթե այս թիվը պատահականորեն է հայտնվում այսքան տեղերում: Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում: