Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գոնե պատերազմից հետո ամենօրյա ռեժիմում համոզվում ենք, որ մեր նախկին պատկերացումը Ռուսաստանի ամենակարողության մասին մեղմ ասած ճիշտ և ամբողջական չէ: Գուցե ինչ որ պահի Ռուսաստանի դեմ իսկապես խաղ չի եղել, բայց գլոբալ իրողությունները, որոնք վերաբերում են առավել լայն համատեքստին՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, առնվազը Հարավային Կովկասում և ուկրաինական ուղղությամբ, Մոսկվային օբյեկտիվորեն դրել են աննախանձ կացության մեջ:
Հակառակ մեզանում կարծրացած համոզումների, հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի Ռուսաստանի դեմ խաղ կա:
Ռուսաստանի դեմ Կովկասում ցավոք սրտի խաղ չունի թերևս միայն Հայաստանը և հարցը շոշափելիս ամենևին նկատի չունեմ, որ մենք ակնհայտ իրողությունները հաշվի առնելով պետք է Մոսկվայի ընդգծված ոչ հայաստանանպաստ քաղաքականության պատճառով անկանոն շարժումներ կամ շրջադարձ կատարենք:
Խոսքը օբյեկտիվ գնահատուման, իրավիճակը սառը ախտորոշել կարողանալու մասին է:
Թուրքիային հակադրվելու և սեփական շահերը առաջ մղելու Ռուսաստանի անկարողությունը ավելի մեծ համատեքստի՝ ոչ միայն ռազմատեխնիկական բաղադրիչի մասին է: Բայց հարցը նրանում է, որ արդի աշխարհում որևէ երկրի հզորությունը չի որոշում միայն նրա ռազմատեխնիկական հզորությունը, որովհետև, եթե Մոսկվայի կարողությունն ու ներուժը թույլ է տալիս ռազատեխնիկական մակարդակում դիմագրավել Թուրքիային, բայց այլ ուղղություններում անբավարար կարողությունների պատճառով Ռուսաստանը նախընտրում է չանել դա, գործ ունենք մաքուր անկարողության հետ:
Հայաստանը մեծ շրջադարձի հնարավորություն չունի՝ ներքին և ռուսահայ իրողությունները առնվազն այդպիսի մանևրի հնարավորություն չեն տալիս: Եւ պետք էլ չէ: Ես համոզված եմ, որ մյուս ուղղությունների շարքին Ռուսաստանի հետ ևս կարելի է և պետք է առողջ և արժանապատիվ հարաբերություններ կառուցել: Բայց այստեղ կարևորը ռուսները, թուրքերը կամ Ռուսաստանն ու Թուրքիան չէ:
Այս իրականության մեջ մենք, որպես պետություն և ժողովուրդ պետք է մտածենք մեր ազգային և համազգային կարողությունները զարգացնելու մասին: Իսկ կարողությունները հնարավոր է զարգացնել գործընկերների շրջանակը ընդլայնելու ճանապարհով՝ արևմուտքի հետ տնտեսական, անվտանգային և տեխնոլոգիական համագործակցության պարագայում, որպեսզի Հայաստանը իրենից ինչ որ բան ներկայացնի և բազմակողմ խաղի մասնակից դառնա, ոչ թե գնդակ: Պարզապես որ ռուսները մեզ հետ էլ խաղան, ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի:
Վերջերս մի ուշագրավ փաստի մասին կարդացի, պարզվում է՝ Բուդապեշտում Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանի հետ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումից ուղիղ 70 օր հետո: Բուդապեշտյան ոճրագործությունն ու մանավանդ հերոսացումը որևէ կերպ չազդեց Քոչարյան-Ալիև բանակցային գործընթացի բովանդակության վրա:
Սա սկիզբն էր... մենք ներսում թույլ էինք տվել հոկտեմբերի 27 և դրանից հետո երկրորդ անգամ «ընտրել էինք» Քոչարյանին:
Բուդապեշտյան սարսափելի ոճիրին հաջորդեց Ռուսաստանի նախագահի այցը Բաքվում շեհիդների պուրակ: Սա բարձրաձայն զգուշացում էր: Երևանը շարունակում էր չտեսնելու տալ, թե ինչպես է օրըըստօրե Պուտինի իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Մոսկվան դադարում խաղալ Հայաստանի հետ:
Հետո... Հետո Մադրիդ, Կազան, սեպտեմբերի 3-ի նվաստացում և 44-օրյա պատերազմ, որը այդպես էլ չի ավարտվում»:
Այս թեմայով
Եվրո-2024-ի ֆավորիտները
Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին
Ջրհեղեղներ Հայաստանում. Շվեյցարիան Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ է գործուղում
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ» (ուղիղ)
Մբապեի նորամուտը «Ռեալում» կարող է հետաձգվել մինչեւ օգոստոս
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Ձեռք են բերվել գծանշման և ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր
Արտյոմ Ավանեսյանն ու Մոհամեդ Յատարան հեռացել են «Արարատ-Արմենիայից»
Ինչպես՞ դանդաղեցնել ուղեղի ծերացումը
Սլովենիա - Հայաստան եւ օրվա մյուս հանդիպումները
Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գործում է այլընտրանք
Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում է (ուղիղ)
Արատես գյուղի հանդամասում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կիրանցիները քանդում են տները. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները տապալած Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու. «Ժողովուրդ»
1 մլն 65 հազար դրամ 1 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Շատ նման է դժբախտ պատահարի. «Հրապարակ»
Հունիսի 4-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժածներին աջակցելու համար ֆիննախում բացվել է նվիրատվությունների գանձապետական հաշիվ
«Գևորգ Պետրոսյան, ասում են՝ խմած եք», «Ես էլ ասում եմ՝ իրանք ուռած են». լարված իրավիճակ՝ ՔԿ-ի դիմաց
«Այս պատերազմին վերջ տալու ժամանակն է». Բայդենը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի վերաբերյալ Իսրայ...
Ալթայում այրվել է «Պուտինի ամառանոցը»
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջանների վերականգնմանը. Զախարովա
Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ողջ ընթացքում
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Շատ նման է դժբախտ պատահարի. «Հրապարակ»
1
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդո...
2
Արատես գյուղի հանդամասում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները...
3
Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին
4
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ» (ուղիղ...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»
Կիրանցիները քանդում են տները. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները տապալած Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գր...
Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու. «Ժողովուրդ»