Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆանատները սուլել են թիմի 36-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Լորիանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում Ռամոսը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին եւ արժանացել է ֆանատների սուլոցներին։ Նա չէր խաղացել հունվարի 23-ից։

Անցած ամռանը «Ռեալից» անվճար ՊՍԺ-ից միացած Ռամոսը վնասվածքների պատճառով բաց է թողել հանդիպումների մեծ մասը։ Նա մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ։


Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Լորիանին» հաղթել է 5։1 հաշվով։