Հայաստան-Ադրբեջան սահմանը հուլիսին հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով այսօր փոխանցվել է ադրբեջանական կողմին։
ՊՆ–ից տեղեկացնում են, որ վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել էր, որ նա մոլորվել է։
Շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել էին հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում։