Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն է տրվել. այս փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
Եթե նախկինում փորձագետները պնդել էին, թե Պողոսյանի գանգուղեղային վնասվածքը հնարավոր է առաջանար վայր ընկնելու և գլուխը զուգարանակոնքին հարվածելու հետևանքով, նոր նշանակված փորձաքննությամբ այդ տեսակետն ամբողջությամբ հերքվել է: Այս մասին հայտնում է դատախազությունը: