Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla-ի հետ թագավորությունում արտադրական ձեռնարկություն հիմնելու շուրջ: Այս մասին հայտարարել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրները։
Տեղեկությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դիմել է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկին՝ Թուրքիայում ավտոմեքենաների արտադրության գործարան կառուցելու խնդրանքով։
Երկուշաբթի օրը Մասկը պետք է հանդիպի նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Կալիֆոռնիայում:
Սաուդյան Արաբիան ձգտում է Tesla-ից ստանալ որոշակի քանակությամբ մետաղներ եւ հանքանյութեր գնելու իրավունք, որոնք ընկերությանը անհրաժեշտ են Էլեկտրամոբիլների արտադրության համար։
Առաջարկներից մեկը, որը քննարկում է թագավորությունը, ներառում է հումքի առևտրի հսկա Trafigura-ին ֆինանսավորում տրամադրել Կոնգոյում կոբալտի և պղնձի արդյունահանման չաշխատող նախագծի համար, որը կարող է օգնել ապահովել Tesla-ի պոտենցիալ գործարանը, նշում է թերթը։