Ռուսաստանի մշակույթի նախարության հաղորդագրությունը այն մասին, որ Չայկովսկին նույնասեռական չի եղել դժվար թե կարելի է համարել ամենացնցող նորությունը, որը կարելի հանդիպել երաժշտության աշխարհում: Այս մասին գրում է Թոմ Սերվիսը Guardian-ի իր բլոգում:
Կլագենմյունխեն ամ Մեյեր համալսարանի նոր հետազոտությունը հաստատել է այն, ինչ վաղուց շատ մելոմանների մոտ կասկածի առիթ էր հանդիսանում: Ինչպես պարզել է հետազոտությունը Բեթհովենի խուլությունը մտացածին է եղել: Վիներվալդում գտնվող Բեթհովենի ամենասիրած գարեջրատներից մեկի նկուղում հայտնաբերել են նամակ հետևյալ բովանդակությամբ «Ես արեցի դա: Հիմա նրանք կսկսեն մտածել, որ ես իսկապես հանճար եմ»:
«Այն, որ Յոհանես Բրամսի մորուքը եղել է հոգեբանական քողարկում, որը թաքցրել է Յոհաննեսի ամաչկոտությունը և երկարատև սեռական հիասթափությունները»,- նշել է բլոգերը: Վիենայում Բրամսի տանը հայտնաբերել են արհեստական մորուքի հատվածներ:
«Ի՞նչ է նա թաքցրել: Բացի դա հայտնաբերվել է նաև զուգագուլպաների, կորսետների և անդարվարտիքի հավաքածու»,- գրում է հեղինակը:
Մյուս շաբաթ բլոգերը խոստացել է նոր հետաքրքրաշարժ բացահայտումներ, այդ թվում Մոցարտի կախումը օփիումից և Վագների սիրային նամակները Մենդելսոնին: