Երևան քաղաքում հոկտեմբերի 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։

Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։

Հոկտեմբերի 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։