Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տիկնիզյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների մեծ մասը։
Դեկտեմբերին «Լոկոմոտիվն» անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու հանդիպում, տարել երկու հաղթանակ «Զենիթի» (3:1) եւ «Ուրալի» նկատմամբ (2:0)։ Երկու խաղում էլ Տիկնիզյանը դարձել է գոլի հեղինակ։