Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցցանցում նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով։
«Դա միայն ժամանակի հարց է»,- մեկնաբանել է նա ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամիի հայտարարությունը, որ եթե չփակի հարավային սահմանը եւ զանգվածային տեղահանություն չսկսվի, ապա ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասշտաբի ողբերգություն։