Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Интерфакс-ը՝ ՌԴ Քննչական կոմիտեին հղումով։

«Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ Մոյկա գետը ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ուրբաթ օրը հաղորդվել էր, որ մարդատար ավտոբուսը ճեղքել է Պոցելուևի կամրջի ցանկապատը և ընկել գետը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ զոհվել է երեք, վիրավորվել վեց մարդ, այդ թվում՝ չորսը կլինիկական մահվան վիճակում։

Վթարի առթիվ Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել։