Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհակալություն է հայտնում իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին` մեկ շաբաթ առաջ Աստանայի գագաթաժողովի ընթացքում ցուցաբերած պահվածքի համար: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախագահների հանդիպման մասին Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է․ - «Նախագահ Իլհամ Ալիևը իր և մեր ողջ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի` Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ մոտեցումներին աջակցելու համար»:

Երկու երկրների նախագահները Բոդրում էին ժամանել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Իլհամ Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը տեղի է ունեցել դեռ մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը: