Վերջերս Գերմանիայում կայացավ թուրք մեծ ճանաչում ունեցող երգչուհի` Սեզան Աքսուի համերգը: Համերգի ժամանակ երգչուհին կրկին կատարեց մի քանի հայկական երգեր: Ինչպես տեղեկանում ենք Hurriyet-ից՝ նա կատարել է Ահմեդ Քայայի «Արտասվելով» երգը, որի երաժշտության հեղինակն է Արա Դինքջյանը:
Թուրք երգչուհու կատարմամբ ևս մեկ հայկական երգ է հանդիսանում «Բինգյոլ»-ը:
Հիշեցնենք նաև, որ սա առաջին անգամը չէ, որ Սեզան Աքսուն կատարում է հայկական երգեր: Տարիներ առաջ նա կարեց մեզ շատ հայտնի «Դլե յաման»-ը, որի համար արժանացավ թուրքական իշխանությունների բուռն քննադատություններին: