Զինծառայողներ տեղափոխող «Կամազ» բեռնատարը բախվել է մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել են մարդատարի ուղևորներից 5-ը, վնասվածքներ ստացել 2-ը։ Մահացածների թվում է նաև 1 երեխա, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալության:
Զինվորական «Կամազ»-ում եղած զինծառայողներից վնասվածք է ստացել 1 հոգի։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն էին տարածել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Լակաթաղ ավանի վրա հայկական ԶՈՒ-րի հարձակման մասին: