Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իրաքյան իշխանություններին էքստրեմիստների դեմ պայքարի դեմ տրամադրել օգնություն, բայց միայն միջազգային օրենսդրության սահմաններում:
Սակայն Ռուհանիի խոսքերով, Բաղդադը դեռևս չի դիմել Թեհրանին օգնության խնդրանքով: Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք դիտարկում են նաև հնարավորություն օգնելու իրաքյան կառավարությանը ուղղակի ռազմական միջամտությամբ: