Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները` այսօր` հունիսի 14-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը:

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տնտեսական և քաղաքական հարցեր, հատուկ շեշտը դրվել է էներգետիկ ոլորտի վրա: 

Թեև նմանաբնույթ հանդիպումների ժամանակ Արդբեջանի ղեկավարը մշտապես հարց է բարձրաձայնում Արցախյան հակամարտության վերաբերյալ, այս անգամ այդ մասին խոսք չի գնացել: