Թուրքիայում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամին դեռ 1974թ.-ին վերադարձվել էր զավթված տարածքը: Այստեղ ներկայումս գտնվում է մարզահամալիր և ավտոկայանատեղի: Ինչպես տեղեկանում ենք «Ակօս»-ից՝ այս հիմնադրամը ստացել էր տարածքի սեփականության վկայականը, սակայն 40 տարվա ընդմիջումից հետո:
Զեյթինբուրնուի համայնքապետարանը այժմ ջանքեր է գործադրում տարածքը հայերին չվերադարձնելու համար: Այն կազմում է մոտ 8 000 քմ: Համայնքապետարանի ջանքերով այս տարածքները փոփոխվել են՝ վերածվելով զբսայգու տարածքների:
Այս առիթով Սուրբ Փրկիչ հիմնադրամը տարածել է հայտարարություն, որով ընդդիմանում է քաղաքապետարանի որոշմանը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ այդ տարածքը մինչև իրենց վերադարձվելն առևտրային տարածք է եղել և փոփոխության է ենթարկվել միայն վերադարձնելուց հետո: