1977 թվականի դեկտեմբերի 25-ին է մահացել անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարի ստեղծողը՝ Սըր Չառլզ Սպենսերը «Չառլի» Չապլինը։

 Չառլզ Սպենսերը «Չարլի» Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին: Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր` հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում՝ որպես դերասան և կատակերգու։