Լուսանկարի համաշխարհային կազմակերպությունը ապրիլի վերջին «Sony World Photography Awards 2015» մրցանակաբաշխության շրջանակներում կանվանի տարվա լավագույն լուսանկարը, որը արվել է բջջային հեռախոսի միջոցով: 

4 շաբաթների ընթացքում ժյուրի անդամները ընտրել են առավել արտահայտիչ հեռախոսային լուսանկարները: Հաղթողը կորոշվի օնլայն քվեարկության միջոցով: Ներկայացնում ենք ձեզ լավագույնների մեջ մտնող մի քանի լուսանկարներից բաղկացած ֆոտոշարք: