Մաքսիմ Գալկինը պատմել է իր երեխաների խնամքի և դաստիարակության մասին:

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան այժմ իրենց համատեղ մեկուկես տարեկան երկվորյակների հետ հանգստանում է Իսրայելում: Հայտնի արտիստուհու ամուսինը՝ կոմիկ դերասան Մաքսիմ Գալկինը, jtimesին պատմել է երկվորյակների դաստիարակության մասին:

Մաքսիմ Գալկինը ասել է, որ չնայած ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին՝ ինքը երեկոյան զբաղվում է Լիզայի ու Գարիի հետ և ճանաչողական խաղեր խաղում: Դերասանը նշել է, որ հայրիկի հետ ուրախ խաղերից հետո երեխաները հրաժարվում են առանց նրա քնել: