Ապրիլի 26-28-ը Երևանում կայացած «Made in Armenia 2015» էքսպո-ցուցահանդեսի 300 մասնակիցների շարքում էր նաև Գյումրիի «Չերքեզի ձոր» ձկնաբուծարանը: Վերջինս սպառողներին ներկայացրեց սեփական արտադրության իշխանի խավիարը՝ կարմիր և դեղին տարատեսակներով: Ներկայացվող տեսականին ևս մեկ անգամ արժանացավ սպառողների բաձր գնահատականին:
«Չերքեզի ձոր» ձկնաբուծարանը տարիների ընթացքում ստեղծել է հարուստ ավանդույթներ այս ոլորտում, յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայկական շուկայում, զբաղվում է նաև արտահանմամբ:
Չերքեզի ձորը հայտնի է նաև իր ռեստորանով, որտեղ այցելուները կարող են ճաշակել տարբեր ձկնատեսակներից պատրաստված համադամ ուտեստներ: Ռեստորանը սիրելի վայր է տեղի բնակչության և քաղաք այցելող զբոսաշրջիկների համար: