Այսօր լրանում է սեյսմոլոգ Ինգե Լեհմաննի 127-ամյակը: Նա 1936թ.  սկսեց ուսումնասիրել և բացահայտել երկրի միջուկը, դրա առանձնահատկությունները: Նա նաև ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում երկրաշարժերից տարածվող սեյսմիկ ալիքները: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Նրա անունով է կոչվել նաև 5632-րդ աստերոիդը: Այսօր արդեն սահմանված է Ինգե Լեհմաննի անունով մրցանակ, որը տրվում է «երկրակեղևի և դրա միջուկի կառուցվածքի, առանձնահատկությունների վերաբերյալ նշանակալի հետազոտություններ անելու» համար: