Սարսափելի է... Արդեն երորդ դեպքն է հաշված օրերի ընթանցքում, որ գազալցակայան է պայթում, որից մարդիկ են տուժում:

Թե ինչով է զբաղված կամ ինչքան խորն է քնած Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կամ ՀՀ ՏԿԱԻՆ հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը, հայտնի չէ, բայց ոչ մի արձագանք, ոչ մի դրական քայլ նկատելի չէ... Այսպիսի դեպքերում նախընտրում են գլուխները ջայլամի պես ավազի մեջ խրել, կամ առավելագույնս արդարանալ, որ տվյալ ընկերությունը չի անցել փորձաքննություն և տուգանվել է այսքան գումար... դա է արդարացումը... տուգանեցին, փողը դրեցին գրպաններն ու վերջ... հարցը լուծված են համարում, իսկ ընկերությունը շարունակում է գործել իր վթարային կարգավիճակով՝ դառնալով ճակատագրական քաղաքացու համար:

Ո՞վ  Է պատասխանատու այս ամենի համար... ի՞նչ է մտածում կառավարությունը...դեռևս հայտնի չէ...

Բայց ամենասարսափելին, որ դա լավագույն պատասխանն են համարում, լավագույն արդարացումը. «Փորձաքննություն չէր անցել՝ տուգանվեց»: 

Ինչ պատասխան ունեն այսօր տալու այս ամենի պատասխանատուները՝  գազալցակայանի այն աշխատակցի ընտանիքին, ով վատ վիճակում հիվանդանոցում է և կյանքը վտանգված է:

Երևի մեկ պայթյուն էլ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում կամ ՀՀ ՏԿԱԻՆ հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում է հարկավոր, գուցե ձայնից արթնանան քնից... 

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, որի հետևանքով Վաղարշապատի հիվանդանոցից Երևան է տեղափոխվել 3 հոգի: