Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի մեծ երթի նախօրեին` հունիսի 18-ին Ո՛չ Թալանին քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ավտոերթ: Այն կմեկնարկի Հրազդան մարզադաշտին հարակից ավտոկայանատեղիից ժամը 17:30-ին:
Ավտոերթի նպատակն է` իրազեկել մարդկանց հունիսի 19-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաք-երթի մասին:
Նշենք նաև, որ այսօր մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, որով առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93:
«ՀԷՑ» ընկերությունը բացարձակապես անընդունելի է համարում էլեկտրաէներգիայի այն սակագինը, որն առաջարկում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: