Սննդամթերքի անվտանգության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա, որի ապացույցն են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները:
Մեկ ամիս առաջ ճամբարում եղավ երեխաների մասսայական թունավորում, ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն: Իսկ ամենացավալին այն է, որ պատկան մարմինները լուրջ չեն արձագանքում այս ամենին, իսկ տուժող մեծամասնությունը գրեթե միշտ երեխաներ են։ Փաստացի դառնում է, որ ծնողը չի կարող իր երեխային հանգիստ խղճով ուղարկել մանկապարտեզ, դպրոց կամ ճամբար։ Եվ դեպքերի մեծամասնությոեւնը գրանցվում է մարզերում։ Այսինքն, հետևություն, որ բացիթողի վիճակում է մարդկանց անվտանգությունը։
Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ չի կարողանում հարցերը կարգավորել: Ինչպես կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենա ամեն րոպե մտնել մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում և ստուգումներ անց կացնել:
Եվ որտեղ է կարգ ու կանոնը, ինչպես է պատահում այսքան դեպքեր, ովքեր են պատասխանատուները և ինչու չեն ենթարկվում պատասխանատվության։ Տպավորություն է, թե մարդկանց թունավորելու մեջ միտում կա... Այս անօրինական շղթան չի կտրվում, պատժելիություն չկա և օրեցօր դեպքեր են գրանցվում... և ամենակարևորը մարդկային կյանքերն են վտանգվում... և չկա որևէ աճ կամ փոփոխություն դրական առումով... Ո՞րտեղ են սպառողների իրավունքները...
Հիշեցնենք, որ վերջերս թունավորումով հոսպիտալացվել է երեք մանկահասակ երեխա, ովքեր գտնվում են միջին ծանրության առողջական վիճակում