«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը: ՀՀԿ վերնախավն այս օրերին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր խմբակցության բոլոր պատգամավորները ներկա լինեն: Սակայն խորհրդարանում հիմնական քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն դարձել է Սերժ Սարգսյանի «սիրելին», այս անգամ կգա՞ ԱԺ և կմասնակցի քվեարկությանը, թե՞ ոչ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել վերը բերված հարցի պատասխանը: «Գագիկ Ծառուկյանը մարտին հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից և այս փուլում ակտիվորեն քննարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը նրա օրակարգում չկա: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստի մասնակցությանը, այս պահին դեռ պարոն Ծառուկյանի անելիքների և աշխատանքային պլանների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- պատասխանեց Տոնոյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: