ԱՄՆ-ն հայտնել է տեղեկություններ Սիրիայում Իրանի զինծառայողների գործունեության մասին։
CNN-ը հաղորդում է, որ հաստատվել է՝ Սիրիայի՝ հատկապես Հալեպ քաղաքի շրջակայքում տեղակայվել են 2000 իրանցի զինծառայողներ։
Այս զինծառայողները ցամաքային գրոհներ են իրականացնելու և նրանց օժանդակելու է սիրիական բանակը, ինչպես նաև ռուսական օդուժը՝ օդային գրոհներով։ Իրանցի զինծառայողները զբաղեցնելու են ցամաքային գրոհների առաջնագծերը։