Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ ԱԺ-ում մթնոլորտը լարված էր: Թեժ բանավեճի մասնակիցներն էին պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը: «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը անդրադարձ կատարեց «ՀԱԿ» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի ելույթին՝ պնդելով, որ իրենք էլ են առաջարկություններ արել մասնագհանձնաժողովին, սակայն չեն բարձրաձայնել այդ մասին: Պատգամավորը նաև պնդում էր, որ մատերի թանաքոտումը կրկնակի քվեարկության խնդիրը լուծում է:

Ելույթին շատ բուռն արձագանքեց Հրանտ Բագրատյանը. «Ես չեմ ընդունում այս ձևը: Չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսա: Ի՞նչ եք Ձեր վրա վերցնում պարոն Մինասյան: Դուք դառնում եք ինչ-որ մեկի պաշտպանը: Չի կարելի վեր կենալ մյուսի վրա կարծիք հայտնել: Ես իմ կարծիքն եմ հայտնել: Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս ձեր ասածի վրա կարծիք հայտնել, այն դեպքում, երբ Ձեր ասած մեջ 90 տոկոսը սխալ էր... տենց բան չի եղել: Առավել ևս, որ դուք իշխանությունից չեք մեջ խի՞ եք ընկնում, արա՛»:

Այնուհետև բանավեճին միացան մի քանիսը ևս, հնչեցին բղավոցներ, համատարած բացականչություններ...

Երբ մաեստրոն փորձում էր կարգի հրավիրել դահլիճը և դիմեց պարոն Բագրատյանին վերջինս տեղից բղավեց՝ «ինձ մի ասա, իրանց ասա... », ինչին ԱԺ նախագահը պատասխանեց հումորով՝ «ես բոլորի հետ քիփ եմ, խնդրում եմ դադարեցրեք...»: