Ռուսաստանի ՊՆ հայտարարություն է տարածե, որում խոսվում է Սիրիայում իրականաված գործողությունների և հաջողությունների մասին:
Ըստ BBC-ի, ռուսական օդուժը գրոհել է այս անգամ Սիրիայի Պալմիրա քաղաքի ուղղությամբ։
Պալմիրայի շրջակայքում ռուսական օդուժը հարվածել է «ԻՊ»-ի մի քանի կենտրոնների ուղղությամբ, վնասներ են հասցրել նրանց թաքստոցներին, զինապահեստներին:
Նշենք, որ «ԻՊ» խմբավորումը իր իշխանությունն է հաստատել այս քաղաքում և մեծ ավելածություններ է իրականացրել այնտեղ:
Մյուս կողմից արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական բանակը Սիրիայում վերջի երկու օրերի ընթացքում իրականացրել է 237 հարված: