«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որում նրանք ուղղակիորեն հայտարարում և սպառնում են իրականացնել արյունալի հարձակումներ Ռուսաստանի տարածքների վրա: «ԻՊ» մեդիա-մասնաճյուղ Al Hayat Media Center-ը հրապարակել է տեսանյութ ռուսերեն լեզվով, որը ուղեկցվում է անգլերեն տիտրերով:
Այս տեսանյութը ուղեկցվում է սպանությունների դաժան տեսարաններով: Դրա մեջ ասվում է՝ «շուտով, շատ շուտով ծով արյուն կթափվի»: Նրանք սպառնում են նաև գրավել Կրեմլը և «վերադրաձնել Կովկասը»:
Հաղորդագրության որոշ մասերը ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի բնակիչներին:
Ինչպես պնդում են BBC փորձագետները կադրից դուրս հնչող տեքստը իրենից ներկայացնում է ավանդական «նաշիդ» երգը և հիշեցնում է նրանց կողմից օգտագործվող «ԻՊ»-ի հիմնական ջիհադիստական հիմնը: